Այլ Լուրեր

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):

Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու մարզերում, Դիլիջան, Իջևան, Բերդ, Աշտարակ, Գյումրի քաղաքներում, Ապարան-Արագած, Լանջիկ-Թալին ավտոճանապարհներին, Անիի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Աբովյան, Գորիս, Աշտարակ քաղաքներում, Ապարանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Share