Այլ Լուրեր

Հրապարակվել են 2022թ. նորածինների ամենատարածված անունները

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022-ին նորածիններին ամենահաճախ տրված անունների ցանկը:

Նախորդ տարի Հայաստանում ծնվել է 17158 աղջիկ և 19195 տղա:

Իգական անուններից ամենկիրառելին եղել է Նարե անունը: 2022-ին 711 աղջկա այսպես են անվանադրել:

Երկրորդ ամենատարածվածը Արփի անունն է: 540 աղջկա այսպես են անվանել:

Ամենատարածված իգական անունների եռյակը եզրափակում է Մարիան՝ 521:

Տասնյակում են Մանե, Լյուսի, Մարի, Անահիտ, Անգելինա, Մարիամ, Եվա անունները:

Արական անուններից ամենկիրառելին եղել է Դավիթ անունը: 2022-ին 1257 տղայի այսպես են անվանադրել:

Երկրորդ ամենատարածվածը Նարեկ անունն է: 957 տղայի այսպես են անվանել:

Ամենատարածված արական անունների եռյակը եզրափակում է Հայկը՝ 611:

Տասնյակում են Մոնթե, Տիգրան, Արեգ, Մարկ, Միքայել, Դանիել, Ալեքս անունները:

Share