Բաժին. Այլ Լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ WRC-12 ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-25-ը կմասնակցի Ժնևում կայանալիք Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսին (WRC-12): Այս մասին տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունը:

Նշենք, որ կոնֆերանսը իր աշխատանքները կսկսի հունվարի 23-ին եւ կավարատի  փետրվարի 17-ին, որին կմասնակցեն ՀՄՄ բոլոր անդամ-պետությունների պատվիրակությունները և մի շարք տարածաշրջանային կազմակերպություններ: 

Համաշխարհային ռադիոկոնֆերանսի հիմնական նպատակն է ուսումնասիրել և քննարկել աշխարհում ռադիոհաղորդակցության նշանակությանը, զարգացմանը, որակի կատարելագործմանը և տեխնոլոգիաների նորամուծություններին վերաբերող հարցերը: Մասնավորապես, քննարկվելու է հաճախականային տիրույթներում ռադիոկապի տարբեր ծառայություններին առնչվող հարցերի լայն շրջանակ` ներառելով ռադիոկապի ծառայություններում գործող հաճախականային բաշխումների արդյունավետ օգտագործմանը նպաստող անհրաժեշտ ռադիոռեգլամենտար փոփոխությունների եւ  ռադիոկապի ծառայություններում հնարավոր նոր բաշխումների իրականացումը:

Կոնֆերանսի վերջում յուրաքանչյուր պատվիրակության ղեկավար կամ լիազորված անձ կստորագրի Ռադիոկոնֆերանսի եզրափակիչ ակտերը, որոնք միջազգային աշխատանքների իրականացման փաստաթուղթ կհանդիսանան հետագա 4 տարիների համար:

Share