Բաժին. Այլ Լուրեր

Google Translate-ի՝ տեքստը պատկերներից թարգմանելու նոր հնարավորությունը

Google-ը մի հրաշալի փոփոխություն է կատարել Google Translate-ում: Գործիքի վեբ տարբերակը այժմ կարող է պատկերներից տեքստը փոխարկել ձեր ցանկացած լեզվին:

Մուտք գործելով Google Translate կայք՝ էջի վերևի հատվածում կարելի է գտնել ներդիրների շարք: Եթե նախկինում օգտագործել եք գործիքը, ապա անկասկած կնկատեք նոր «Պատկերներ» ներդիրը:

Նոր ֆունկցիայի միջոցով օգտատերերը կկարողանան թարգմանել լուսանկարներում կամ սքրինշոթերում պատկերված բառերն ու բառակապակցությունները: Այն օգտագործելու համար պետք է ընդամենը պատկերը վերբեռնել ձեր հեռախոսից կամ համակարգչից: Վերբեռնվելուց հետո գործիքն անխափան կերպով կհայտնաբերի պատկերի լեզուն և կթարգմանի այն ցանկացած լեզվով, որը դուք սահմանել եք նախապես: Հասանելի են թարգմանությունների ավելի քան 130 լեզուներ, որոնցից կարելի է ընտրել ձեր նախընտրածը:

Ի լրացում թարգմանություններին՝ եթե սեղմեք «Ցույց տալ բնօրինակը» կոճակը, գործիքը հնարավորություն կտա կողք կողքի տեսնել բնօրինակն ու թարգմանությունը համեմատության մեջ: Կարելի է նաև ներբեռնել թարգմանված պատկերը կամ պատճենել տեքստը։

Google Translate-ի նոր վեբ գործառույթն օգտագործում է նույն գեներատիվ հակառակորդ ցանցերի (GAN) տեխնոլոգիան, ինչ Google Lens-ի AR Translate-ը: Օգտագործելով այս տեխնոլոգիան՝ այն թույլ է տալիս գործիքին անխափան կերպով փոխարկել է բնօրինակ տեքստը՝ թարգմանությունը նրա վրա դնելու փոխարեն:

Google Lens-ը դեռ վաղուց էր օժտված այս հնարավորությամբ՝ սակայն միայն մոբայլ տարբերակի դեպքում: Այժմ վեբ օգտատերերը նույնպես կարող են օգտվել այս հնարավորությունից:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share