Այլ Լուրեր

ԳՏՏԿ. «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիր

Մարտի 18-ին, ժամը 12։00-ին կկայանա «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագրի պաշտոնական բացման միջոցառումը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի կառուցվածքն ու նպատակները, արդեն գրանցված արդյունքները և առաջիկա քայլերը

«Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը իրականացվում է Գյումրի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի կողմից՝ Հայ Կրթական Հիմնարկության աջակցությամբ և ֆինանսավորմամբ։ 

Կրթական ծրագրի բացման միջոցառմանը ներկա կգտնվեն ավելի քան 120 երիտասարդներ, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, դպրոցի տնօրեններ և ՏՏ փորձագետներ։ 

Ծրագրի նպատակն է՝ 

  • ավագ դպրոցի աշակերտների շրջանում ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրության բարձրացումը
  • գործնական ուսուցման կիրառմամբ արդիական և մրցունակ ինժեներական հմտությունների տրամադրում
  • աշակերտների կողմից ինժեներական նախագծերի եւ պրոդուկտների մշակում` անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի արտադրանքներ և այլն։

Ծրագիրը նախատեսված է Շիրակի մարզի 10-րդ դասարանի այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և փորձ հետևյալ ուղղություններում՝ 

  • Ծրագրային ճարտարագիտություն (Software Engineering). Python; Մեքենայական ուսուցում (Machine Learning)
  • Մեքենաշինություն (Mechanical Engineering). 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում
  • Էլեկտրատեխնիկա (Electrical Engineering). էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում և իրականացում

● Արտադրանքի մշակում (Soft Skillset). նախագծերի կառավարում, թիմային աշխատանք

Share