Այլ Լուրեր

Չեխիան երկարաձգել է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու արգելքը

Չեխիայի կառավարությունը մինչև 2024 թ. մարտի 31-ը երկարաձգել է այն որոշումը, ըստ որի արգելվում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին վիզաների, ինչպես նաև երկարաժամկետ կացության թույլտվությունների տրամադրումը: Որոշումն ընդունվել է Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո:

«Չեխիայում կացության թույլտվություն ստանալու համար դիմումները, որոնք ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիների կողմից ներկայացվել են (Չեխիայի) դեսպանություն, համարվում են անընդունելի՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Դա նշանակում է, որ դրանք ենթակա չեն որևէ քննության», – հայտնել է Չեխիայի կառավարության մամուլի ծառայությանը։

Այնտեղ հավելել են, որ նոր արգելքը կտարածվի նաև Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի այն քաղաքացիների վրա, որոնք նաև այլ պետության քաղաքացիներ են։ Մուտքի արգելքը, որը սահմանվել է հոկտեմբերից, նույնպես շարունակում է գործել։ Չեխիայի օդանավակայաններով տարանցումը հնարավոր է շենգենյան վիզա ունեցողների համար, մյուսներին անհրաժեշտ է տարանցման վիզա:

Share