Այլ Լուրեր

Երկրի բնակչությունը 2050-ին կարող է իր առավելակետին հասնել

Երկրի բնակչությունը կարող է մինչև 2050-ը հասնել 8.6 միլիարդի առավելակետին, իսկ մինչև 2100-ը նվազել՝ հասնելով 7 միլիարդի, եթե պահպանվեն զարգացման ներկայիս միտումները:

Այդ մասին հաղորդում է New Scientist բրիտանական ամսագիրը։ Լրատվամիջոցը վկայակոչում է Earth4All մոդելը, որը մշակվել է «Հռոմի ակումբ» միջազգային հասարակական կազմակերպության նախաձեռնության շրջանակներում։ Ընդ որում, մինչև 2100-ը բնակչության կանխատեսվող թիվը 2-3 միլիարդով պակաս է, քան մյուս կանխատեսումները: Ըստ փորձագետների՝ եթե ​ներդրումներ կատարվեն աղքատության և անհավասարության կրճատման գործում, ապա 2040-ին մոլորակի բնակչության թիվը կհատի 8.5 միլիարդի շեմը, իսկ դարավերջին կնվազի՝ հասնելով մինչև 6 միլիարդի։

«Նույնիսկ եթե թվերն այնքան էլ սարսափելի չլինեն, որքան ավելի վաղ արված կանխատեսումները, ապա դա չի նշանակում, թե մենք խնդիրներ չունենք», – ասել է Earth4All զեկույցի հեղինակներից մեկը՝ Բենիամինո Կալեգարին։ «Մենք գիտենք, որ ցածր եկամուտ ունեցող երկրներում արագ տնտեսական զարգացումը հսկայական ազդեցություն ունի ծնելիության մակարդակի վրա», – հայտարարել է Earth4All նախագծի ղեկավար Պեր Էսպեն Ստոկնեսը:

Share