Բաժին. Այլ Լուրեր

ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԸ

Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում կազմակերպվող «Անօդաչու թռչող սարք» մրցույթին արդեն գրանցվել են 15 թիմեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից: Ինչպես «ԲԻզնես 24»-ին տեղեկացնում են ԻՏՁՄ-ի Մամուլի ծառայությունից՝ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերին, իսկ մինչ այդ կանցկացվեն 5 նախնական փուլեր, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն ռոբոտի ամբողջական նախագիծը և կոնցեպտը: Մրցույթին կարող են մասնակցել նաև այն թիմեր, որոնք նախօրոք չեն գրանցվել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ:

Մրցույթի ընթացքում մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 100-300գ բեռ և կվերադառնան մեկնարկի կետ:

Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:

Share