Այլ Լուրեր

«Kids Go Free». Անվճար ամառային արձակուրդ երեխաների համար Դուբայում

Այս տարի ամռանը Դուբայը հրավիրում է ողջ ընտանիքով  անցկացնելու անմոռանալի հանգիստ։  Երեխաների հետ շքեղ հանգիստը քաղաքի մոդայիկ հյուրանոցներում ավելի մատչելի կդառնա երեխաների համար նախատեսված հատուկ առաջարկի շնորհիվ, որը կոչվում է «Kids Go Free»:

«Kids Go Free»-ի միջոցով երեխաները կարող են ոչ միայն անվճար մնալ Դուբայի լեգենդար հյուրանոցներում, այլ նաև անվճար այցելել կինոթատրոններ, զվարճանքի համալիրներ և քաղաքի բազմաթիվ տեսարժան վայրեր՝ բոլորն անվճար, ներառյալ քաղաքի տարբեր դիտաշտարակները և նույնիսկ Մադամ Տյուսոյի թանգարանը:

Բացի այդ, հյուրերը կարող են օգտվել վաղ ամրագրման բացառիկ ակցիայից և ստանալ բազմաթիվ զեղչեր՝ քաղաքում ավելի երկար մնալու և ավելի հետաքրքիր վայրեր այցելելու համար:

Անկախ նրանից, թե այցելուն նախընտրում է լողափնյա հանգիստ, մշակութային էքսկուրսիա կամ արկածային տուրիզմ տարատեսակ զբաղմունքներով, ամառային Դուբայը կդառնա հրաշալի ընտրություն` խելամիտ գներով:  Գործող առաջարկներին ծանոթանալ և Դուբայի հյուրանոցներից մեկում սենյակ ամրագրել կարող եք հենց հիմա՝ անցնելով հետևելով հղումով.

https://www.visitdubai.com/ru/deals-and-offers/summer-offers 

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) նպատակ ունի աջակցելու կառավարությանը՝ համաշխարհային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում էմիրությունների մրցունակության բարձրացման գործում, աջակցելու Դուբայի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային առաջատար առևտրային կենտրոն, ներդրումային հանգույց և զբոսաշրջության ուղղություն:  Այս առաքելության շրջանակներում, DET-ն ուղղում է բոլոր ջանքերը` հետագայում զարգացնելու Դուբայի` դիվերսիֆիկացված, նորարարական և ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը, որը նպատակ ունի ներգրավելու աշխարհի լավագույն տաղանդներին և արագացնելու արտադրողականության աճը:  Բացի այդ, DET-ն աջակցում է Դուբայի՝ որպես ապրելու և աշխատելու համար աշխարհի լավագույն քաղաքի տեսլականին՝ խթանելով այն և կյանքի գերազանց որակը այնտեղ: DET-ը հանդիսանում է Դուբայի բիզնեսի և զբոսաշրջության ոլորտների պլանավորման, վերահսկման, զարգացման և մարքեթինգի համար պատասխանատու գործակալություն:  Այն նաև պատասխանատու է բոլոր տեսակի բիզնեսների լիցենզավորման և դասակարգման համար, ներառյալ հյուրանոցները, տուրօպերատորները և տուրիստական ​​գործակալները:  DET-ի պորտֆելը ներառում է` Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան, Դուբայի փառատոնները և մանրածախ առևտուրը, Դուբայի արդյունաբերությունը և արտահանումը, Դուբայի զարգացման ներդրումային գործակալությունը (Dubai FDI) և Դուբայի ՓՄՁ-ները, ինչպես նաև Դուբայի զբոսաշրջության քոլեջը, Դուբայի օրացույցը և Դուբայի բիզնես իրադարձությունները:

Share