Այլ Լուրեր

Կներկայացվի «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգային ծրագիրը

Մայիսի 20-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգային ծրագիրը։

Համերգի ընթացքում կհնչեն հոլիվուդյան հայտնի ու սիրված կինոֆիլմերի մեղեդիների սիմֆոնիկ կատարումները։ Ծրագրում ներառված են Ջոն Ուիլյամսի երաժշտությունը «Աստղային պատերազմներ» կինոֆիլմից, Մոնտի Նորմանի երաժշտությունը «Մեռնել ուրիշ անգամ», Էնիո Մորիկոնեի մեղեդին «Մալենա», Հանս Ցիմմերի երաժշտությունը «Կարիբյան ծովի ծովահենները», Նինո Ռոտայի հեղինակած ստեղծագործությունը «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմերից և բազմաթիվ այլ հայտնի կինոմեղեդիներ։

Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Share