Բաժին. Այլ Լուրեր

​​WhatsApp. Խմբագրեք հաղորդագրությունները ուղարկելուց հետո 15ր ընթացքում

Այսուհետ WhatsApp-ում տառասխալը շտկելու կամ տեքստը փոխելու համար հարկավոր է սեղմել հաղորդագրության վրա և ընտրել «Խմբագրել» տարբերակը, ասվում է ընկերության բլոգում։ Այս փոփոխությունը հնարավոր է միայն հաղորդագրությունն ուղարկելուց մինչև 15 րոպեի ընթացքում: Զրուցակիցը չի կարողանա տեսնել փոփոխությունների պատմությունը, սակայն տվյալ հաղորդագրությունը կնշվի որպես «Խմբագրված»։

Գործառույթը աստիճանաբար կներդրվի բոլոր օգտատերերի համար՝ սկսած 2023թ. մայիսի 22-ից: Այն, որ ընկերությունն աշխատում է տվյալ գործառույթի վրա, լրատվամիջոցները հայտնել են դեռ 2022թ. հունիսին։

Սա մեսենջերի երրորդ թարմացումն է 1 մեկ ամսվա ընթացքում։ Մինչ այս WhatsApp-ն ավելացրել է 1 ընտրությամբ հարցումներ և լուսանկարների ենթագրերը վերահասցեավորելու հնարավորություն, ինչպես նաև թույլ է տալիս չաթերը տեղափոխել «գաղտնաբառով պաշտպանված» պանակներ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share