Բաժին. Այլ Լուրեր

«ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ». ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտբերի կոմիտեից տեղեկացնում են, որ ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2012 թվականի ապրիլի 14-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն ե (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

2 5 6 0 8 5 6 3

2012 թվականի ապրիլի 14-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են 2012 թվականի մարտի 1-ից մինչև 31-ը ներառյալ տրամադրված ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:

ՀԴՄ կտրոնների հատուկ համարների 8 կամ 7 նիշերը (առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ) վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերի հետ համընկնելու դեպքում ՀԴՄ կտրոններ տիրապետողներին որպես պարգևավճար կտրամադրվի մեկական ավտոմեքենա, 6 կամ 5 թվերի համընկման դեպքում ավտոմեքենաները կտրամադրվեն գործարքի առավելագույն արժեքներ ունեցող ՀԴՄ կտրոններ տիրապետողներին:

6 և 5 թվերի համընկմամբ այն ՀԴՄ կտրոններ տիրապետողներին, որոնց վիճակահանության արդյունքներով ավտոմեքենաներ չեն տրամադրվել, ինչպես նաև 4 թվերի համընկմամբ ՀԴՄ կտրոններ տիրապետողներին, գործարքի արժեքներից կախված, որպես պարգևավճար կտրամադրվի ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ ինտերնետ կապից 6 ամսով անվճար օգտվելու իրավունք ու մոդեմ և բջջային հեռախոս:

Այն քաղաքացիները, որոնց ՀԴՄ կտրոնի առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերը համընկել են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին, պետք է մինչև ԱՊՐԻԼ ամսվա վերջին աշխատանքային օրն անձը հաստատող փաստաթղթով ներկայանան ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններ` ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:

Share