Բաժին. Այլ Լուրեր

Փորձագետները AI-ի ապագան համեմատել են համաճարակների և միջուկային պատերազմների հետ

Արհեստական բանականության ոլորտի մի շարք հայտնի դեմքեր նախազգուշացրել են, որ արհեստական բանականությունը կարող է «գոյաբանական սպառնալիք» ստեղծել մարդկության համար: Այն պետք է դիտարկել որպես համավարակի և միջուկային պատերազմների համարժեք գլոբալ ռիսկ, կարծում են փորձագետները։

Ոչ առևտրային հետազոտական ​​«Centre for AI Safety» կազմակերպության 22 բառից բաղկացած բաց նամակը ստորագրվել է ավելի քան 350 AI ղեկավարների, գիտնականների և ճարտարագետների կողմից:

Ըստ հայտարարության՝ ոլորտի փորձագետները, լրագրողները, քաղաքական գործիչները և հասարակությունը գնալով ավելի ու ավելի հաճախ կքննարկեն տեխնոլոգիայի հետ կապված կարևոր և հրատապ ռիսկերի լայն շրջանակ:

«Երբեմն դժվար է անհանգստություն հայտնել առաջադեմ արհեստական բանականության ամենալուրջ սպառնալիքների վերաբերյալ: Նամակը կօգնի հաղթահարել այս խոչընդոտը և բացել քննարկումների նոր շարք»,- ասվում է հայտարարության մեջ:

Ստորագրողների թվում են AI 3 առաջատար ընկերությունների գործադիր տնօրենները՝ Սեմ Ալթմանը (OpenAI), Դեմիս Հասաբիսը (Google DeepMind) և Դարիո Ամոդեյը (Anthropic):

AI կնքահայրեր Ջեֆրի Հինթոնը և Յոշուա Բենջիոն միացան նրանց։ Նամակը ստորագրել է նաև Meta-ի փոխնախագահ և AI-ի գլխավոր մասնագետ Յան Լեկունը։

Հիշեցնենք, որ մարտին արհեստական ​​բանականության ոլորտում ավելի քան 1000 փորձագետներ կոչ էին արել 6 ամսով դադարեցնել GPT-4-ից ավելի հզոր լեզվական մոդելների ուսուցումը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share