Բաժին. Այլ Լուրեր

Samsung-ը ներկայացրել է սենսորային էկրան, որը կարող է չափել արյան ճնշումն ու զարկերակը

Առաջիկա Display Week տեխնոլոգիական ցուցադրության ժամանակ Samsung-ը կներկայացնի նոր Sensor OLED սենսորային էկրան՝ մատնահետքի ճանաչման և օգտագործողի արյան ճնշման և սրտի զարկերի (HR) չափման գործառույթով:

Այս գործառույթն իրականացնելու համար էկրանի մեջ ներկառուցված են գերզգայուն օրգանական ֆոտոդիոդներ: Հետևաբար, վաճառողը ստիպված չէ սմարթֆոնները զինել առանձին մատնահետքի սկաներով: Այլ կերպ ասած՝ էկրանը հենց սկաներն է։

Սակայն նոր տեխնոլոգիայի իմաստն այն է, որ մատնահետքերի հետ մեկտեղ՝ սենսորները կարդում են ճնշման և զարկերակի մակարդակը: Ինչպես արդեն իսկ նշվեց՝ տվյալներ ստանալու համար բավական է մի ձեռքի մի քանի մատ պահել էկրանին, բայց 100% ճշգրտության համար դեռ պետք է չափել ճնշումը և սրտի բաբախը՝ հերթով դնելով 2 ձեռքի մատներն էլ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share