Բաժին. Այլ Լուրեր

Dubai Pinball. Հետաքրքիր խաղ և հնարավորություն շահելու ուղևորություն դեպի Դուբայ

Visit Dubai-ը ներկայացնում է Dubai Pinball-ը՝ կրթական առցանց խաղ, որը ճանապարհորդներին հնարավորություն է տալիս իմանալու ավելին Դուբայի տեսարժան վայրերի մասին և շահելու եռօրյա ճանապարհորդություն դեպի այս զարմանահրաշ քաղաք:  Խաղային նախագիծը նպատակ ունի նաև  ամռան ամիսներին մեծացնել հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ։ Ակցիան գործում է 2023 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 31-ը։

Dubai Pinball-ը զվարճալի դասական ոճի արկադային խաղ է՝ երեք շարժվող գնդակներով և անսահմանափակ խաղաժամանակով:  Խաղի նպատակն է պահել գնդակները դաշտում այնքան ժամանակ, մինչև երեքն էլ անցնեն եզրագծի վրայով:  Խաղի վիզուալիզացիայի համար մշակողները ստեղծել են Դուբայի տեսարժան վայրերի 15 վառ պատկերներ, որոնք օգտատերը տեսնում է ռաունդն ավարտելուց հետո:  Քարտերից յուրաքանչյուրը պատմում է տեսարժան վայրերի մասին, որոնք արժե անպայման այցելել Դուբայում ձեր ճանապարհորդության ընթացքում՝ ժամանցի կենտրոններ, պատմական թաղամասեր, գերժամանակակից հյուրանոցներ և այլն։

Ծրագրի ավարտին ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցներից երկուսը Visit Dubai-ի կողմից կստանան գլխավոր մրցանակը՝ եռօրյա ուղևորություն դեպի Դուբայ:  Բացի այդ, յուրաքանչյուր երկրի վարկանիշային աղյուսակում 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին ամեն ամիս կտրվի ևս 145 մրցանակ:

Visit Dubai-ը հրավիրում է բոլոր ճամփորդությունների սիրահարներին միանալ խաղին՝ գլխավոր մրցանակը շահելու և աշխարհի ամենահիշարժան քաղաքներից մեկը ճանապարհորդելու երազանքն իրականություն դարձնելու համար:  Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ https://dubaipinball.com  կայքում:

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) մասին

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) նպատակ ունի աջակցելու կառավարությանը՝ համաշխարհային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում էմիրությունների մրցունակության բարձրացման գործում, աջակցելու Դուբայի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային առաջատար առևտրային կենտրոն, ներդրումային հանգույց և զբոսաշրջության ուղղություն:  Այս առաքելության շրջանակներում, DET-ն ուղղում է բոլոր ջանքերը` հետագայում զարգացնելու Դուբայի` դիվերսիֆիկացված, նորարարական և ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը, որը նպատակ ունի ներգրավելու աշխարհի լավագույն տաղանդներին և արագացնելու արտադրողականության աճը:  Բացի այդ, DET-ն աջակցում է Դուբայի՝ որպես ապրելու և աշխատելու համար աշխարհի լավագույն քաղաքի տեսլականին՝ խթանելով այն և կյանքի գերազանց որակը այնտեղ:

DET-ը հանդիսանում է Դուբայի բիզնեսի և զբոսաշրջության ոլորտների պլանավորման, վերահսկման, զարգացման և մարքեթինգի համար պատասխանատու գործակալություն:  Այն նաև պատասխանատու է բոլոր տեսակի բիզնեսների լիցենզավորման և դասակարգման համար, ներառյալ հյուրանոցները, տուրօպերատորները և տուրիստական ​​գործակալները:  DET-ի պորտֆելը ներառում է` Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան, Դուբայի փառատոնները և մանրածախ առևտուրը, Դուբայի արդյունաբերությունը և արտահանումը, Դուբայի զարգացման ներդրումային գործակալությունը (Dubai FDI) և Դուբայի ՓՄՁ-ները, ինչպես նաև Դուբայի զբոսաշրջության քոլեջը, Դուբայի օրացույցը և Դուբայի բիզնես իրադարձությունները:

Share