Բաժին. Այլ Լուրեր

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԺԱՆ-ՄԱՐԿ ԷՅՐՈՅԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Մարկ Էյրոյին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություններ այդ բարձր առաքելության իրականացման գործում:

Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական, մշակութային և տնտեսության ամենատարբեր ոլորտներում երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահպանելու համար: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության օրոք ևս մեր երկրների միջև ակտիվ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում կշարունակի ամրապնդվել և ավելի զարգանալ՝ ի բարօրություն և ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ՝ մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ ընդունել խորին հարգանքներիս հավաստիքը»:

Share