Բաժին. Այլ Լուրեր

Twitter-ը թվիթերի դիտման սահմանափակումներ է մտցրել բոլոր օգտատերերի համար

Twitter-ի նոր օգտատերերը կարող են օրական դիտել 300 թվիթ, հին օգտատերերը՝ 600, Twitter Blue-ի բաժանորդները՝ 6000։ Փոփոխությունների մասին խոսել է սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը։

Ըստ միլիարդատիրոջ՝ որոշումը «ժամանակավոր» է և կապված է տվյալների վերլուծության և համակարգի մանիպուլյացիայի «ծայրահեղ մակարդակի» հետ։ Սահմանափակումների վերացման ժամկետ չի նշվում։

Մասկը հայտարարեց մոտ ապագայում սահմանափակումների ⅓-ով ընդլայնման մասին.

  • 8000 թվիթ՝ Twitter Blue-ի համար,
  • 800 թվիթ՝ հին օգտատերերի համար,
  • 400 թվիթ՝ նորերի համար։

Հունիսի 30-ին Twitter-ն արգելել է բովանդակություն դիտել առանց գրանցման։ Օգտագործողներին անմիջապես առաջարկվում է մուտք գործել կամ գրանցվել:

2022թ․ ապրիլին Մասկը դարձավ Twitter-ի ամենախոշոր բաժնետերը՝ ձեռք բերելով 9,2% բաժնետոմս 2,89 մլրդ դոլարով: Հետագայում նա առաջարկեց գնել Twitter-ը 43 մլրդ դոլարով՝ «խոսքի ազատության ներառական հարթակ» ստեղծելու նպատակով:

44 մլրդ դոլար արժողությամբ գործարքը փակվել է հոկտեմբերին: Ընկերության նախկին գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալը լքել են շտաբը:

Հիշեցնենք, որ 2023թ․ մայիսին Մասկը հայտարարեց, որ իրեն փոխարինող է գտել Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնում։ NBCUniversal-ի գովազդի նախկին ղեկավար Լինդա Իակկարինոն դարձել է նոր գործադիր տնօրեն։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share