Բաժին. Այլ Լուրեր

Սաուդյան Արաբիան 500 մլն դոլար արժողությամբ կիբերսպորտային քաղաք կկառուցի

Սաուդյան Արաբիայի կառավարությունը ծրագրում է երկրի մայրաքաղաք Էր-Ռիադում կառուցել համալիր, որը կկոչվի «Կիբերսպորտի քաղաք»։ Ծրագրում կներդրվի 500 մլն դոլար, իսկ ավարտը պլանավորված է 2024թ․ վերջին։

«Կիբերսպորտի քաղաք»-ի գլխավոր տեսարժան վայրերից մեկը կլինի մարզադաշտը, որը կարող է տեղավորել մինչև 20,000 հանդիսական և ընդունել տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային, հայտնում է Inside The Games-ը։

Սաուդյան Արաբիայի հոլդինգ ընկերության (SAHC) գործադիր տնօրեն Մուհամեդ Ալ-Քահթանին ասել է, որ կիբերսպորտային քաղաքը մաս է կազմելու Saudi Vision 2030 ծրագրին, որի նպատակն է նվազեցնել երկրի կախվածությունը նավթից և նավթամթերքից:

Վերջին 1,5 տարվա ընթացքում Սաուդյան Արաբիան 8 մլրդ դոլար է ծախսել կիբերսպորտի և խաղերի արդյունաբերության մեջ ներդրումների վրա, և ընդհանուր առմամբ իշխանությունները այդ նպատակների համար հատկացրել են գրեթե 38 մլրդ դոլար: Երկիրը ակնկալում է մինչև 2030թ․ դառնալ համաշխարհային e-sport-ի կենտրոնը:

2023թ․ հուլիսին Էր-Ռիադը կհյուրընկալի Gamers8 լայնածավալ կիբերսպորտային փառատոնը: Դրա մրցանակային ֆոնդը կկազմի 45 մլն դոլար։ Այս գումարը կբաշխվի CS:GO, Dota 2, PUBG Mobile և այլ մրցաշարերի մասնակիցների միջև։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share