Բաժին. Այլ Լուրեր

Meta. Threads հաշիվը հնարավոր է ջնջել միայն Instagram-ի հաշիվը ջնջելով

Threads-ը՝ Meta-ի նոր Twitter-ի այլընտրանքը, գրավում է օգտատերերին ապշեցուցիչ արագությամբ՝ հավաքելով 10 մլն գրանցում ընդամենը 7 ժամում` ըստ համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի: Սակայն շատ սպասված նոր ծառայությունը, որը պահանջում է Instagram-ի հաշիվ մուտք գործելու համար, առանձնանում է մի հետաքրքիր դրույթով. Threads հաշիվը ջնջելու համար պահանջվում է ջնջել կապակցված Instagram-ի հաշիվը:

Լրացուցիչ գաղտնիության քաղաքականության մեջ Meta-ն բացատրում է. «Դուք կարող եք ցանկացած պահի անջատել ձեր Threads հաշիվը, բայց այն կարող է ջնջվել միայն ձեր Instagram-ի հաշիվը ջնջելու միջոցով»: Meta-ն այս դրույթը հիմնավորում է նրանով, որ Threads հաշիվը օգտատիրոջ Instagram-ի հաշվի մի մասն է: Threads-ն այժմ ներկայանում է իբրև Twitter-ի բարձրակարգ այլընտրանք:

Instagram-ը՝ ավելի քան 2 մլրդ օգտատեր ունեցող լուսանկարների փոխանակման հանրահայտ հարթակը, չորեքշաբթի օրը Threads-ը տարածեց ավելի քան 100 երկրների օգտատերերի համար:

Մի շարք ապրանքանիշեր, այդ թվում՝ Netflix-ը, Amazon-ը, NFL-ը և Pepsi-ն, նույնպես իրենց վստահության քվեն են հայտնել Threads-ին՝ գրանցվելով հավելվածում: Այնուամենայնիվ, շատ խոշոր անուններ՝ Google-ը, Apple-ը, Goldman Sachs-ը, Morgan Stanley-ն և Disney-ը, առեղծվածային կերպով բացակայում են՝ առնվազն հրապարակման պահի դրությամբ:

Այնուամենայնիվ Threads-ի քաղաքականության վերաբերյալ օգտատերերի կարծիքը ստանալուց հետո Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին պարզաբանեց, որ օգտատերերը կարող են ապաակտիվացնել իրենց Threads հաշիվը՝ թաքցնելու իրենց պրոֆիլը և բովանդակությունը, կարող են իրենց պրոֆիլը դարձնել անձնական կամ կարող են ջնջել իրենց բոլոր գրառումները՝ առանց ջնջելու Instagram-ի հաշիվը։ Բայց հենց հիմա Threads-ը և Instagram-ը բոլորը մեկ հաշիվ են, սակայն Մոսերին նշում է, որ ընկերությունը «փնտրում է Threads հաշիվն առանձին ջնջելու միջոց»:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share