Բաժին. Այլ Լուրեր

«ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012»-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԾԱԽՍԵԼ Է 64 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Բաքվում կայացած «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը պատմության մեջ մտավ որպես ամենաթանկը: Ադրբեջանի կառավարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ մրցույթի կազմակերպման համար այս երկիրը ծախսվել է 64 մլն ԱՄՆ դոլար, որը շուրջ 1.5 անգամ գերազանցել է մինչ այս ամենաթանկը համարվող «Եվրատեսիլ 2009»-ի բյուջեն:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Մոսվայում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպման համար ծախսվել էր ռեկորդային 42 մլն ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ ոչ պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ «Եվրատեսիլ 2012»-ի համար Բաքուն ծախսել է պաշտոնական հրապարկված տվյալները մի քանի անգամ գերազանցող գումարներ: Ամենամեծ գումարը, որ նշում են լրատվամիջոցները, կազմում է 720 մլն ԱՄՆ դոլար:

Share