Բաժին. Այլ Լուրեր

Փոխարինվող մարտկոցներով սմարթֆոնները կվերադառնան մինչև 2027թ․

Եվրոպական խորհուրդը՝ Եվրամիության բարձրագույն քաղաքական մարմինը, պաշտպանել է Եվրախորհրդարանի կողմից ավելի վաղ ընդունված նորմը, ըստ որի՝ մարտկոցով բոլոր էլեկտրոնային սարքերը պետք է հագեցվեն փոխարինելի մարտկոցներով մինչև 2027թ․։ Այսպիսով, մենք սպասում ենք շարժական մարտկոցներով սմարթֆոնների վերադարձին։

Եվրոպական խորհրդի իրավասությունը, ակնհայտորեն, տարածվում է միայն Եվրամիության վրա, բայց էլեկտրոնիկայի համաշխարհային արտադրողները, ինչպիսիք են Apple-ը և Samsung-ը, տարբեր տարածաշրջանների համար արմատապես տարբեր սարքեր չեն թողարկում. քիչ հավանական է, որ եվրոպական iPhone-ները շարժական մարտկոցներ տրամադրեն, իսկ ամերիկյանները կանեն առանց նրանց։ Նորմը վերաբերում է ոչ միայն սմարթֆոններին, այլ նաև պլանշետային համակարգիչներին, նոթբուքերին, էլեկտրական սկուտերներին, էլեկտրական մեքենաներին և մարտկոցով աշխատող այլ սարքավորումներին:

Մինչև 2027թ․ տեխնիկա արտադրողները կկարողանան փոխել իրենց սարքերի դիզայնը, որպեսզի սպառողը կարողանա փոխարինել մարտկոցները՝ առանց որևէ հատուկ գիտելիքների և գործիքների։ Հաշվի առնելով, որ ժամանակակից սմարթֆոնների ճնշող մեծամասնությունը նախագծված է որպես «ապակյա սենդվիչ», որի բաղադրիչներն իրար սոսնձված են, նոր նորմը կփոխի տեխնոլոգիայի զարգացման հիմքերը:

Օրենքը նպատակ ունի մարտկոցների համար շրջանաձև տնտեսություն ստեղծել, ինչը նշանակում է, որ բաղադրիչները պետք է հնարավորինս շատ վերաօգտագործվեն: 100%-ով հնարավոր չի լինի հասնել ամբողջական վերամշակման, սակայն տարածաշրջանը ցանկանում է մոտենալ այս ցուցանիշին։ Ստորև ներկայացված են արտադրության նոր ստանդարտների հիմնական կետերը.

  • Թափոնների հավաքում. Մինչև 2027թ․ վերջ OEM-ները պետք է հավաքեն օգտագործված մարտկոցների 63%-ը, որոնք այժմ պարզապես ուղարկվում են աղբավայր: 2030թ․ վերջին այս ցուցանիշը կաճի մինչև 73%:
  • Վերամշակում. Մինչև 2027թ. վերջ լիթիումի 50%-ը պետք է վերականգնվի օգտագործված մարտկոցներից։ 2031թ․ վերջին այս ցուցանիշը կհասնի 80%։
  • Վերամշակման նվազագույն պահանջներ. Արդյունաբերական մարտկոցները, SLI մարտկոցները և էլեկտրական մեքենաների մարտկոցները պետք է պարունակեն որոշակի քանակությամբ վերամշակված նյութեր՝ 16% կոբալտ, 85% կապար, 6% լիթիում և 6% նիկել։
  • Վերամշակման արդյունավետության վաղ թիրախներ․ Մինչև 2025թ․ վերջ նիկել-կադմիումային մարտկոցների վերամշակման արդյունավետությունը պետք է լինի 80%: Մնացած բոլոր մարտկոցների համար արդյունավետության թիրախները սահմանվում են 50% մինչև 2025թ․:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share