Tesla-ն հայտարարել է, որ Cybertruck պիկապ բեռնատարի առաջին արտադրական օրինակը դուրս է եկել Տեխասի գործարանի հավաքման գծից: Ցանցում արդեն հայտնվել է մեքենայի լուսանկարը, բացի այդ, լրագրողները հայտնել են երկար սպասված նորույթի տարբեր մոդիֆիկացիաների արժեքների մասին։
Նկարը հրապարակվել է Tesla-ի այս տարվա երկրորդ եռամսյակի եկամուտների հաշվետվությունից առաջ: Իլոն Մասկը ավելի վաղ հայտարարել էր, որ պիկապը պատրաստ կլինի 2023թ․ կեսերին։ Եթե ընկերությունը շարունակի հավատարիմ մնալ ժամանակացույցին, ապա շուտով պետք է տեղի ունենա հատուկ միջոցառում Cybertruck-ի հարդարման մակարդակների և գների հայտարարությամբ: 2021թ. նրանք այսպիսի տեսք ունեին.
Ըստ լուրերի՝ սկզբում ընկերությունը կցուցադրի «միջանկյալ» տարբերակը՝ մինչև 563 կմ ինքնավարությամբ, իսկ ապագայում կներկայացնի այլ փոփոխություններ։
Ինսայդերները հայտնում են, որ մեքենայի թողարկման պլանի հետաձգումը պայմանավորված է փորձարկման նմուշների հետ կապված խնդիրներով՝ արգելակներով, փոխանցման տուփով, կախոցով և դիզայնի թերություններով։ Tesla-ն պնդում է, որ ուշացումը պայմանավորված է COVID-19 համաճարակի ժամանակ մատակարարման շղթաների խափանումներով:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։