Բաժին. Այլ Լուրեր

Facebook-ի օգտատերերն ունեն 1 ամսից քիչ ժամանակ՝ 725 մլն դոլարի իրենց մասնաբաժինը պահանջելու համար

Եթե 2007թ. մայիսի 24-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում ունեցել եք Facebook-ի հաշիվ, դուք մասնաբաժին ունեք 725 մլն դոլարի չափ փոխհատուցումից, որը Meta-ն համաձայնել է վճարել, թեև ընկերությունը չի ընդունում իր մեղքը ոչ մի ապօրինության մեջ: Հայցում նշվում է, որ ընկերությունը թույլ է տվել չլիազորված օգտատերերի տվյալների հասանելիություն երրորդ կողմերին, ինչպիսին է Cambridge Analytica-ն: Այլևս չգործող տվյալների վերլուծական ընկերությունն աշխատել է Դոնալդ Թրամփի քարոզարշավի հետ՝ Facebook-ի օգտատերերից ընտրողների սովորույթների մասին տեղեկատվություն հավաքելու համար:

Այժմ, երբ վերջնաժամկետը 1 ամսից էլ քիչ է մնացել, ժամանակն է գործելու, եթե ցանկանում եք ձեր մասնաբաժինը ստանալ: Եթե նշանակված ժամանակահատվածում ունեիք Facebook-ի հաշիվ, դուք ավտոմատ կերպով իրավասու եք ստանալու ձեր մասնաբաժինը, բայց պետք է լրացնեք ձևաթուղթ՝ պաշտոնապես հայց ներկայացնելու համար: Դուք կարող եք դա անել առցանց՝ այցելելով կարգավորման կայք և հաստատելով ձեր հաշվին առնչվող տեղեկությունները, այդ թվում՝ ձեր հասցեն, հեռախոսահամարը, Facebook-ի օգտանունը և պատասխանելով մի քանի հարցերի՝ ստուգելու համար, որ հաշիվ եք ունեցել 2007թ․ մայիսի 24-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում։

Դուք կարող եք նաև հայց ներկայացնել snail mail-ի միջոցով՝ ներբեռնելով հայցը կայքում, լրացնելով թղթային պատճենը և ուղարկելով այն Facebook Consumer Privacy User Profile Litigation, c/o Settlement Administrator, 1650 Arch Street, Suite 2210, Philadelphia, PA, 19103 հասցեին: Հայցը պետք է ներկայացվի առցանց մինչև ժամը 2023թ․ օգոստոսի 25-ը ժամը 23:59 կամ փոստային կնիքով մինչև այդ ամսաթիվը:

Հայցը ներկայացնելիս դուք պետք է նաև ընտրեք, թե ինչպես ցանկանում եք ստանալ ձեր գումարը՝ Venmo-ի, PayPal-ի, Zelle-ի, կանխավճարային Mastercard-ի կամ ֆիզիկական չեկի միջոցով:

Այսպիսով, որքա՞ն գումար կարող եք ակնկալել ստանալ: Հաշվարկը կիրականացվի՝ հայցվորների թվի և նրանց օգտատեր լինելու ժամանակահատվածը հաշվի առնելով։

Որքան երկար ժամանակ է, որ ձեր հաշիվը գործում է, այնքան ավելի շատ գումար կստանաք։ Կարգավորման վերջնական լսումը տեղի կունենա 2023թ․ սեպտեմբերի 7-ին, որից հետո վճարումները կբաշխվեն «հնարավորինս շուտ»:

Այնուամենայնիվ, համոզվեք, որ ձեր հայցը ներկայացվում է մինչև օգոստոսի 25-ը՝ Facebook-ից վճարման ձեր մասնաբաժինը ապահովագրելու համար:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share