Այլ Լուրեր

Հրապարակվել են 2023-ի հունվար-հունիս ժամանակահատվածում նորածինների ամենատարածված անունները

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023-ի հունվար-հունիս ամիսներին նորածիններին ամենահաճախ տրված անունների ցանկը: Նշված ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 8067 աղջիկ և 8872 տղա:

Իգական անուններից ամենակիրառելին եղել է Նարե անունը. 367 աղջկա այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Արփի անունն է: 277 աղջկա այսպես են անվանել: Ամենատարածված իգական անունների եռյակը եզրափակում է Մարիան՝ 255: Տասնյակում են Լյուսի, Մարի, Մանե, Անգելինա, Մարիամ, Եվա, Լուսե, Աննա անունները:

Արական անուններից ամենկիրառելին եղել է Դավիթ անունը: 564 տղայի այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Նարեկ անունն է: 441 տղայի այսպես են անվանել: Ամենատարածված արական անունների եռյակը եզրափակում է Մարկը՝ 275: Տասնյակում են Հայկ, Տիգրան, Մոնթե, Արեգ, Միքայել, Ռոբերտ, Լեո անունները:

Share