Բաժին. Այլ Լուրեր

Honda-ն կընդունի Tesla-ի հյուսիսամերիկյան լիցքավորման ստանդարտ (NACS) միակցիչը՝ սկսած 2025թ․-ից

Honda-ն հայտարարել է, որ կկիրառի Tesla-ի էլեկտրական մեքենաների լիցքավորման միակցիչը իր նոր թողարկվելիք մեքենաների համար: Ճապոնական ավտոարտադրողն որդեգրել է Tesla-ի մրցակցային ստանդարտը, չնայած մինչ այդ միացել էր Ford-ին, GM-ին, Rivian-ին, Volvo-ին, Polestar-ին, Nissan-ին, Mercedes-Benz-ին և Fisker-ին՝ լիցքավորման նոր ստանդարտ ստեղծելու նպատակով:

Այժմ հայտնի որպես Հյուսիսային Ամերիկայի լիցքավորման ստանդարտ կամ NACS՝ Tesla-ի միակցիչը կներդրվի Honda-ի նոր էլեկտրամեքենաների մեջ, որոնք կթողարկվեն 2025թ․-ից սկսած: Ավտոարտադրողը, ինչպես NACS-ի հետ աշխատող յուրաքանչյուր այլ արտադրող, խոստանում է CCS Combo-ի NACS ադապտերի առկայությունը մինչև 2025թ․, այնպես որ գոյություն ունեցող մոդելները (շուտով թողարկվելիք Prologue-ի նման) հասանելի կլինեն Tesla-ի հսկայական և հուսալի Supercharger ցանցին:

Նախքան NACS-ն ընդունելու իր ծրագրերը՝ Honda-ն համատեղ ձեռնարկություն սկսեց BMW-ի, GM-ի, Hyundai-ի, Kia-ի, Mercedes-Benz-ի և Stellantis-ի հետ՝ ստեղծելու էլեկտրական մեքենաների լիցքավորման համազգային ցանց: Պարզվում է, որ Tesla-ի կողմից չկառուցված DC արագ լիցքավորման ցանցերը հիմնականում հուսալի չեն, ուստի Tesla-ի Supercharger-ին հասանելիությամբ և նոր ցանց կառուցելով՝ Honda էլեկտրամեքենաների ապագա սեփականատերերը կարող են շահել, երբ ավտոարտադրողը կթողարկելի նոր մոդելներ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share