Բաժին. Այլ Լուրեր

Apple-ը ներկայացրել է Watch Ultra 2-ի երկրորդ սերունդը

Apple-ը ներկայացրել է իր Watch Ultra 2-ի երկրորդ սերունդը, որը խոստանում է դառնալ էլ ավելի հզոր և ֆունկցիոնալ։

Այս ժամացույցն ունի S9 SiP պրոցեսոր, Apple-ի պատմության ամենապայծառ էկրանը և բարձրության ընդլայնված տիրույթը:

Ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկը կրկնակի հպման նոր ժեստն է: Օգտատերերը կարող են հեշտությամբ օգտագործել ժամացույցը՝ կրկնակի հպելով իրենց բութ մատն ու ցուցամատը: Այս ժեստը թույլ է տալիս արագ և հեշտությամբ կատարել բազմաթիվ սովորական գործողություններ Apple Watch Ultra 2-ում:

Ժամացույցն արդեն հասանելի է նախնական պատվերի համար, իսկ առաքումները կսկսվեն սեպտեմբերի 22-ից։ Արժեքը 799 դոլար է։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share