Այլ Լուրեր

Արցախի ՄԻՊ. Սա ցեղասպանություն է

X-ի իր միկրոբլոգում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին: Նա հայտնում է, որ թիրախում է նաև քաղաքացիական համայնքների շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

«Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում», – գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը`Արցախին հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: Մի շարք քաղաքներում՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը: Հեռախոսային ու ինտերնետ կապն աշխատում է խափանումներով:

282 օր է Արցախը շրջափակման մեջ է:

Share