Այլ Լուրեր

Հենրիխ Մխիթարյանն Արցախում վերսկսված պատերազմի մասին գրառում է արել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում հրապարակում է արել՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախում ընթացող պատերազմին, թշնամու ագրեսիվ գործունեությանը խաղաղ բնակիչների նկատմամբ և ոչ միայն:

«Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման է ենթարկվում 120 հազար խաղաղ բնակիչ՝ ներառյալ 30 հազար երեխա։ Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։

Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է։

Կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզաշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը։

Երեխաները թիրախ չեն: Մեկ երեխա արդեն սպանվել է, 11-ը վիրավոր է», – գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Share