Այլ Լուրեր

Թենիսիստ Կարեն Խաչանովը հետևորդների հետ կիսվել է Արցախում ընթացող պատերազմի մասին լուրերով

Թենիսիստ Կարեն Խաչանովը գրառում է արել Արցախում տեղի ունեցող լայնամասշտաբ պատերազմի մասին: Instagram-ում Կարեն Խաչանովը կիսվել է Արցախում տիրող իրավիճակի մասին լուրերով:

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է Արցախում ու Հայաստանում տիրող վիճակին: Դեռ 2020-ին պատերազմի ժամանակ նա ինստագրամյան գրառմամբ հետևորդների ուշադրությունն էր հրավիրել Արցախյան պատերազմի վրա:

«Մեծ անհանգստությամբ հետևում եմ Հայաստանից եկող լուրերին: Չնայած, որ ծնվել եմ Ռուսաստանում, միշտ ասում եմ, որ հայկական արմատներ ունեմ: Մինչև հոգուս խորքը ցավում եմ՝ տեսնելով, թե ինչ է կատարում իմ սիրելի երկրում: Հայերը չեն սկսել ու ոչ էլ ցանկանում են վարել այս պատերազմը: Զոհվում են անմեղ ու խաղաղ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Դադարեցրեք պատերազմը: Հայերը պատերազմին դեմ են», – գրել էր թենիսիստը:

Այս տարի էլ Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան դուրս գալուց հետո իր աջակցությունն էր հայտնել շրջափակման մեջ գտնվող Արցախին: Նա տեսախցիկի վրա գրել էր՝ «Արցախ, դիմացիր»։

Share