Այլ Լուրեր

Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանն ըմբշամարտի ԱԱ կիսաեզրափակչում են, իսկ Մալխաս Ամոյանը կպայքարի բրոնզի համար

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջանությունում օրը հաջող էր հայ ըմբիշների համար: Այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։

Օլիմպիական խաղերի չեմպիոն ու եռակի մեդալակի, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջնությունը հաղթանակով է մեկնարկել ռումին Նիկու Օժոգի նկատմամբ 10-4 հաշվով։ 1/8 եզրափակչում 9-0 հաշվով հաղթել է ամերիկացի Ժոզեֆ Ռաուին: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 9-0 հաշվով հաղթանակ է տարել չեխ մրցակցի նկատմամբ:

Գևորգ Ղարիբյանն էլ քառորդ եզրափակչում 3։1 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ մինչ այդ 9-0 և 3:1 հաշվով հաղթահարելով Բուլղարիան ներկայացնող հայազգի ըմբիշ Էդմոնդ Նազարյանի և լեհ մրցակցի արգելքը:

Շուտով ԱԱ բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար գորգ դուրս կգա Մալխաս Ամոյանը:

Ստորև կարող եք դիտել քառորդ եզրափակչում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային ըմբիշ Գևորգ Ղարիբյանի հաղթական գոտեմարտը:

Share