Այլ Լուրեր

Հենրիխ Մխիթարյան. Իրավիճակը, որում այժմ հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հայությունը, հիշեցնում է պատմության ամենամութ ժամերը

«Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում կատարած գրառմամբ ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախում տեղի ունեցող էթնիկ զտումներին:

«Տասն ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինվորականները սկսեցին գնդակոծել Լեռնային Ղարաբաղը: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ կարդում եմ պատմությունները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց, հազարավոր հայ ընտանիքների  կորուստների և մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Իրավիճակը, որում այժմ հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հայությունը` հիշեցնում է պատմության ամենամութ ժամերը», – սոցցանցերի իր էջերում գրել է ֆուտբոլիստը՝ հիշեցնելով նաև պատմության էթնիկ զտման մութ էջերի, համակենտրոնացման ճամբարների մասին` ափսոսանքով, որ ոչ մեկ բավարար ջանք չի գործադրել կանգնեցնելու այն: Նա ընդգծել է, որ այժմ անկարելի է հետ բերել ոճրագործության զոհերին, սակայն կարելի է կանխել ցեղասպանությունը Արցախում, – «Այս սարսափելի պայմաններում անհրաժեշտ է, որ Լաչինի միջանցքով արտակարգ մարդասիրական օգնություն հասցվի և միջազգային մոնիթորինգային առաքելություն տեղակայվի` մարդկության դեմ այդ հանցագործություններին վերջ տալու համար: Այժմ հրատապ է, որ միջազգային ղեկավարները դեմ արտահայտվեն էթնիկ զտումներին և օգտագործեն բոլոր հնարավոր քաղաքական լծակները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ տալու համար: Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»:

 

Share