Բաժին. Այլ Լուրեր

Google Pixel Event 2023. Կներկայացվեն Pixel 8-ը, Pixel 8 Pro-ն, Google Watch 2-ը ու դեռ շատ ավելին

Google-ը կներկայացնի իր նոր գադջեթները հոկտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին Google Pixel Event 2023-ի ընթացքում: Ի տարբերություն որոշ տեխնոլոգիական հսկաների՝ Google-ը կողմ է սփոյլերներին՝ միջոցառմանն ընդառաջ արդեն ցուցադրելով իր Pixel 8-ը, Pixel 8 Pro-ն և Google Watch 2-ը:

Pixel 8 շարքը պահպանում է Pixel 6-ի դիզայնի լեզուն, բայց ավելի կլորացված անկյուններով և տեսախցիկի գծերի որոշ ճշգրտումներով: Google Store-ը ցուցադրում է այս սարքերը՝ ընդգծելով Magic Eraser-ը և Live Translate-ը, որոնք չնայած նոր և բեկումնային հատկանիշներ չեն, սակայն մնում են առաջադեմ։

Pixel 8-ը և 8 Pro-ն խոստանում են ունենալ 6,2 և 6,7 դյույմանոց էկրաններ՝ զգալի բարձր պայծառությամբ, հատկապես 8 Pro-ն՝ պոտենցիալ 2400 nits-ով: Ասեկոսեները ենթադրում են, որ նոր սմարթֆոնները կունենան ներկառուցված ջերմաչափի հատկություն՝ հեռախոսին հաղորդելով ավելի մեծ օգտակարություն: Բացի այդ, ակնկալվում է 7 տարի Android ծրագրային ապահովման աջակցություն և Google Tensor G3-ի թողարկումը:

Գնային առումով Pixel 8-ը և 8 Pro-ն կարող են սկսվել համապատասխանաբար 699 և 999 դոլարից՝ 100 դոլար թանկացումներով: Նախնական պատվերները հասանելի կլինեն հոկտեմբերի 4-ից, իսկ առաքումը՝ հոկտեմբերի 12-ից: Pixel Watch 2-ի արժեքը կսկսվի 349 դոլարից։ Կա հավանականություն, որ այն կցված լինի Pixel 8 Pro-ին:

Լուրեր են տարածվել նաև նոր սենսորի մասին, որը հավանաբար կլինի էլեկտրադերմալ, ինչը ենթադրում է, որ այն կարող է չափել սթրեսի մակարդակը՝ Fitbit Versa ժամացույցների պես: Այս բոլոր լուրերի հետ մեկտեղ՝ Home/Nest արտադրանքների և Pixel Buds-ի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի ներկայացվել։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share