Այլ Լուրեր

Մայր ԲՈւՀ-ը պատրաստ է ընդունել Արցախից բռնի տեղահանված ուսանողներին և կազմակերպել նրանց հետագա ուսումնառությունը ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանը պատրաստ է ընդունելու Արցախից բռնի տեղահանված ուսանողներին և կազմակերպելու նրանց հետագա ուսումնառությունը ԵՊՀ-ում՝ ապահովելով կրթության շարունակականությունն ու անընդհատությունը:

Ուսանողները, իրենց դիմումների համաձայն, հնարավորություն ունեն ներգրավվելու միևնույն մասնագիտությամբ և համապատասխան կուրսերում՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից, տվյալ մասնագիտության համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից և կրեդիտների տարբերությունից:

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 206 սենյակ) յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:15-17:00-ն, ուրբաթ օրերին՝ ժամը 9:15-16:45-ը:

Դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Share