Բաժին. Այլ Լուրեր

X-ը (Twitter-ը) ստեղծարարներին վճարել է գրեթե 20 մլն դոլար, նշում է գործադիր տնօրենը

Ընկերությունը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, ստեղծարարներին վճարել է մոտ 20 մլն դոլար, ասվում է X-ի գործադիր տնօրեն Լինդա Յակկարինոյի գրառման մեջ:

X-ը սկսել է վճարել ստեղծարարներին հուլիսին գովազդից ստացված եկամուտների մասնաբաժնի համար, որոնք նրանք ստացել են այլ հաստատված օգտատերերին իրենց գրառումների պատասխաններում մատուցված գովազդներից: Իրավասու լինելու համար օգտատերերը պետք է բաժանորդագրվեն X Premium-ին (որը Twitter Blue-ի նոր անունն է), ունենան ավելի քան 500 հետևորդ և վաստակեն ավելի քան 5 մլն թվիթերի դիտում վերջին 3 ամսվա ընթացքում։

Ըստ սեփականատեր Իլոն Մասկի՝ հուլիսին առաջին վճարումները, որոնք կուտակվել են փետրվարից սկսած, կազմել են մոտ 5 մլն դոլար: Եթե X-ն այժմ վճարել է 20 մլն դոլար, դա կնշանակի, որ էականորեն ավելի շատ ստեղծարարներ են միացել ստեղծարարների ծրագրին, կամ որ X-ի գովազդը ավելի շատ դիտումներ է ունի:

Ստեղծարարներն այժմ նաև խրախուսվում են օգտատերերին մղելու պատասխանել իրենց թվիթերին: Թեև սա կարող է զրույց ներգրավել, Facebook-ի պես հարթակներից գիտենք, որ ծայրահեղ հույզերն ամենաշատ ներգրավվածությունն են ապահովում:

Այնուամենայնիվ, Twitter-ը եղել է ստեղծարարների կողմից առաջնահերթությունից զրկված հարթակ իր ստեղծման օրվանից, քանի որ շատ դժվար է եղել հետևորդներին դրամայնացնելը. YouTube-ի նման հարթակներում գործընկեր ծրագրի ստեղծարարները ավելի քան մեկ տասնամյակ ստանում են գովազդային եկամուտների իրենց բաժինը: Այժմ, երբ ստեղծարարները կարող են գումար վաստակել X հարթակում, շահագրգիռ պատճառ կա բաժանորդագրվել X Premium-ին և հրապարակումներ անել:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share