Բաժին. Այլ Լուրեր

«ՍԹԱՐ»-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

«ՍԹԱՐ» առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը սեփական  նախաձեռնությամբ  հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից:  

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2004 թվականից:

«ՍԹԱՐ»-ը Հայաստանի տարածքում գործող խոշորագույն առևտրային ցանցերից մեկն է: 2011թ. սեպտեմբերին ընկերությունը ձեռք էր բերել «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը և «Քեթրին» խանութները:

Ներկայումս ցանցը կառավարում է 30 սուպերմարկետ, որոնք յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 325 000 գնորդների և ապահովում ավելի քան 1800 աշխատատեղ:

Share