Բաժին. Այլ Լուրեր

ՎԱՂԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԱՅԻՆ 40-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Օգոստոսի 28-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկում է 40-րդ շախմատային օլիմպիադան: Օլիմպիադան կանցկացվի 11 մրցափուլով և կավարտվի սեպտեմբերի 9-ին: Օլիմպիադային մասնակցում է շախմատային օլիմպիադաների կրկնակի հաղթող Հայաստանի տղամարդկանց հավաքականը` Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբիրել Սարգսյան և Տիգրան Պետրոսյան կազմով:

Հայաստանի կանանց հավաքականի կազմը հետևյալն է` Էլինա Դանիելյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Մկրտչյան և Աննա Հայրապետյան:

Մեր հավաքականներին մաղքում ենք հաջողություն և միայն առաջին հորիզոնական:

40-րդ Շախմատային Օլիմպիադային հետևելու համար սեղմեք այստեղ:

Share