Տնտեսական

Apple-ը թարմացնում է iCloud-ը․ Ավելի շատ հնարավորություններ՝ Դրայվի, Փոստի և Նշումների համար

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում iOS-ի, iPadOS-ի և macOS-ի թարմացումները թողարկելուց հետո Apple-ը թողարկել է նորացված iCloud.com կայքը՝ ավելի մեծ ֆունկցիոնալությամբ, ինչպիսիք են՝ համակարգչի դեպքում Փոստի և Օրացույցի համար բրաուզերի ծանուցումներին աջակցություն, հարմարեցված գլխավոր էջ՝ արագ գործողություններ կատարելու և լուսանկարների սլայդերի ցուցադրման համար:

Անցյալ տարի Apple-ը վերաձևավորեց iCloud.com-ը, որը պարզապես արագ ինֆորմացիա դիտելու հնարավորություն էր այնպիսի հավելվածներից, ինչպիսիք են Notes-ը կամ Pages-ը: Այս տարվա թարմացումն այժմ թույլ է տալիս քայլեր ձեռնարկել անմիջապես գլխավոր էջից, օրինակ՝ ներբեռնել ֆայլ, ջնջել նամակը կամ նշել այն որպես չկարդացված, կամ նշել առաջադրանքը հիշեցումներից:

Նոր iCloud-ն աջակցում է նաև համակարգիչների վրա բրաուզերի ծանուցումներին այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք են iCloud նամակները կամ հրավերները Օրացույցին:

Ընկերությունը թարմացնում է iCloud Drive-ը նոր ցանկի դիտման և ֆայլ ներբեռնելուց առաջ ֆայլի նախադիտման եղանակով: Անհրաժեշտ է պարզապես ֆայլն ընտրելուց հետո սեղմել բացատ:

Բացի այդ, թարմացումն օգտատերերին հնարավորություն է տալիս ստեղծել iCloud էլեկտրոնային փոստի հասցե անմիջապես համացանցից, ինչպես նաև ունենալ նամակը ետ կանչելու հնարավորություն: Օգտատերերը կարող են նաև ֆայլեր և լուսանկարներ կցել անմիջապես iCloud Drive-ից կամ Photos անմիջապես վեբ ինտերֆեյսից:

Photos վեբ հավելվածը նույնպես թարմացվել է՝ Memories-ի և սլայդերի ցուցադրման աջակցությամբ:

Հաշվի առնելով մի շարք թարմացումներ՝ iCloud-ի սովորական օգտատերերը, հավանաբար, կարող են օգտագործել այս iCloud կայքը որպես վեբ հավելված macOS Sonoma-ի վրա, որը օգտատերերի համար հասանելի դարձավ այս շաբաթվա սկզբին:

Այս ամսվա սկզբին՝ իր Wonderlust միջոցառման ժամանակ, Apple-ը նաև հայտարարեց 2 նոր iCloud+ մակարդակ՝ 6 ՏԲ հիշողությամբ՝ 29,99 դոլար ամսական բաժանորդագրության արժեքով և 12 ՏԲ հիշողությամբ՝ 59,99 դոլար ամսական բաժանորդագրության արժեքով:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share