Բաժին. Այլ Լուրեր

ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԿԱՐՃԱՏԵՎ ՏԵՂՈՒՄՆԵՐ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է.

Օգոստոսի 30-ին հանրապետության հյուսիսային շրջաններում, իսկ օգոստոսի 31-ին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 1-ին և 2-ին ամենուրեք գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին օգոստոսի 30-ին՝ հարավային 3-8մ/վրկ, 31-ին և սեպտեմբերի 1-3-ը՝ հյուսիս-արևելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը աստիճանաբար կնվազի՝ գիշերը 6-8, ցերեկը 8-10 աստիճանով:

Օգոստոսի 30-31-ը մայրաքաղաքում երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 1-ին և 2-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ: Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.7 0C (1954թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.2 0C (1988թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.90C

Share