Բաժին. Այլ Լուրեր

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ. ՄՐՑԱՓՈՒԼ 4

Երեկ` օգոստոսի 29-ին, Ստամբուլում ընթացող շախմատային 40-րդ օլիմպիադայի երկրորդ մրցափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Իսպանիայի, իսկ կանանց հավաքականը միևնույն հաշվով պարտվեց Հնդկաստանի հավաքականին: Երկրորդ փուլից հետո մեր տղամարդկանց հավաքականը 6 միավորով առաջատարների թվում է, կանանց հավաքականը վաստակել է 4 միավոր:

Այսօր կայանալիք 4-րդ մրցափուլի ընթացքում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ֆիլիպինների, իսկ կանայք կմրցեն Ադրբեջանի հավաքականի հետ:

Share