Բաժին. Այլ Լուրեր

ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՍՊԱՍՎՈՒՄ Է ԿԱՐՃԱՏԵՎ ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է.

Սեպտեմբերի 4-ից 7-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին արևելյան` 2-3 մ/վրկ: Սեպտեմբերի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 4-ից 7-ը աստիճանաբար կբարձանա 4-6, իսկ սեպտեմբերի 8-ին կնվազի 2-4 աստիճանով: 

Սեպտեմբերի 4-ից 7-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 8-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-23 մ/վրկ: 

Երևանի սեպտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

– Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.0 0C (2003 թ.)

– Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.1 0C (1926 թ.)

– Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.0 0C

Share