Բաժին. Այլ Լուրեր

ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ԵՂԱՆԱԿ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է.

Սեպտեմբերի 5-7-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 8-ին և 9-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:  Քամին` արևելյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերից 5-ից 7-ն աստիճանաբար կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով, իսկ սեպտեմբերի 8-ին և 9-ին կնվազի 3-5 աստիճանով:

Սեպտեմբերի 5-ից 7-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 8-ին 9-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.0 0C (2003թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 9.4 0C (1906թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.00C

Share