Բաժին. Այլ Լուրեր

ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՍՊԱՍՎՈՒՄ Է ԿԱՐՃԱՏԵՎ ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. 

Սեպտեմբերի 6-7-ը հանրապետության տարածքում սպասվում է  առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 8-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 9-ին և 10-ին շրջանների մեծ մասում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևելյան՝ 3-8 մ/վրկ,  ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ին և 7-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, սեպտեմբերից 8-ից 10-ը նույնքան կնվազի:

Սեպտեմբերի 6-ից 8-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 9-ին և 10-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է  քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: 

Երևան քաղաքի սեպտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ. 

Օդի առավելագույն ջերմաստիճան   36.2 0C (1975թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      6.6 0C (1906թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան   22.70C

Share