Բաժին. Այլ Լուրեր

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

ՀՀ կառավարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած զգալի ներդրումների և օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում դրական ձեռքբերումների համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Share