Այլ Լուրեր

Եղանակի վատթարացման պատճառով Ռուսաստան-Վրաստան սահմանին ավելի քան 700 տրանսպորտային միջոց է կուտակվել

Ավելի քան 700 միավոր տրանսպորտային միջոց մնացել է Ռազմավիրական ճանապարհին, որը փակ է եղանակի վատթարացման պատճառով։

Հյուսիսային Օսիայի պետավտոտեսչության տվյալներով՝ հերթում կա ավելի քան 600 մեծ բեռնատար և 100 միավոր մարդատար ավտոտրանսպորտ:

Ճանապարհը եղանակային պայմանների վատթարացման պատճառով նոյեմբերի 19-ից փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի հետ։ «Կազբեգի-Վերին Լարս» գործող անցակետը միակն է վրաց-ռուսական սահմանին։

Ռուսական հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

Share