Բաժին. Այլ Լուրեր

Instagram-ը թույլ է տալիս օգտատերերին ներբեռնել Reels կարճ տեսանյութեր

Instagram-ի օգտատերերն ամբողջ աշխարհում այժմ կարող են ներբեռնել Reels կարճ տեսանյութեր՝ իրենց սմարթֆոններում՝ անցանց դիտելու համար, ասել է հարթակի ղեկավար Ադամ Մոսերին։ Նախկինում տեսանյութերը հնարավոր էր պահպանել և դիտել միայն Instagram հավելվածում:

Instagram-ը ներբեռնված Reels տեսանյութերին կավելացնի հաշվի անունով ջրանիշ՝ ինչպես TikTok-ում: Տեսանյութը ներբեռնելու համար պարզապես հարկավոր է սեղմել «Կիսվել» կոճակը և ընտրել ներբեռնման տարբերակը: Հաշվի սեփականատերերը նաև հնարավորություն ունեն արգելելու իրենց Reels-ի ներբեռնումը. կարգավորումներում հայտնվել է համապատասխան տարբերակ, և այն անմիջապես կիրառվում է հաշվի բոլոր կարճ տեսանյութերի վրա:

Բացի այդ, երբ օգտատերը ներբեռնում է լիցենզավորված աուդիո կիրառող տեսանյութ, ներբեռնված տեսանյութը ձայն չի ունենա: Ներբեռնելիս ձայնը կպահպանեն միայն բնօրինակ աուդիոյով տեսանյութերը: Հունիսին Reels ներբեռնելու հնարավորությունը հասանելի դարձավ ԱՄՆ-ի օգտատերերի համար, իսկ այժմ այն հասանելի է ամբողջ աշխարհում:

2021թ. Instagram-ն իր առաջարկությունների ալգորիթմներից բացառեց TikTok-ով կամ որևէ այլ ջրանիշով կարճ տեսանյութեր։ 2022թ. օգոստոսին YouTube-ը սկսեց իր ջրանիշն ավելացնել Shorts կարճ տեսանյութերին՝ հարթակների միջև նյութերի տեղափոխումը կանխելու համար:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share