Բաժին. Այլ Լուրեր

Google-ը դանդաղեցնում է YouTube-ի բեռնումը գովազդ արգելափակող բրաուզերներում

Reddit-ի օգտատերերը հայտնել են, որ Google-ը սկսել է դանդաղեցնել YouTube-ի աշխատանքը գովազդային արգելափակումներ ունեցող բրաուզերներում:

Firefox-ի օգտատերերն առաջինն են հայտնաբերել խնդիրը: Firefox-ում YouTube-ը Chrome-ից 5 վայրկյանով ավելի դանդաղ է բացվում:

Դա պայմանավորված է նրանով, որ Google-ը Javascript-ի միջոցով ավելացրել է հատուկ կոդ, որը դանդաղեցնում է էջը 5 վայրկյանով: Javascript-ն ամեն անգամ գործարկելուց առաջ ստուգում է, որպեսզի այն կարողանա տարբերակել Chrome-ը այլ բրաուզերներից:

Դրա ապացույցն է այն փաստը, որ եթե Firefox-ում օգտագործողի գործակալը փոխեք Chrome-ի, YouTube-ը սկսում է արագ բեռնվել։ Որոշ օգտատերեր հայտնել են, որ նման խնդրի են հանդիպել Edge-ում, Brave-ում և հենց Chrome-ում: Բոլոր դեպքերում տեղադրվել է adblock:

Ինքը՝ Google-ը, չի մեկնաբանել այս խնդիրը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share