Բաժին. Այլ Լուրեր

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկում է հարկային ծառայողի պատրաստման դասընթաց

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի դեկտեմբերի 8-ից սկսում է նոր չափանիշներով հարկային ծառայողների պատրաստման դասընթաց։

Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած և բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 8-ն է։

Ներկայացված դիմում-հայտերի հիման վրա ընտրված դիմորդների համար կանցկացվեն համակարգչային և մասնագիտական գիտելիքների ստուգումներ։ Ստուգումներին կհաջորդի դիմորդների կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման փուլը, այնուհետև կկազմակերպվի ընդունելության հարցազրույց։ Հարցազրույցը հաղթահարած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու կազմակերպվող անվճար նախապատրաստական դասընթացին՝ տեսական և գործնական փուլերով։

Դասընթացի գործնական մասը կանցկացվի հարկային տարբեր ստորաբաժանումներում, որի ավարտից հետո կկազմակերպվի մասնակիցների ավարտական քննություն։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հարկային ծառայությունում աշխատանքի անցնելու հնարավորություն։

Մանրամասների  կամ այլ հարցերի դեպքում կարող եք այցելել  ՊԵԿ ուսումնական կենտրոնի կայքէջ կամ զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 հեռախոսահամարներով։

Share