Բաժին. Այլ Լուրեր

Google-ը խաբել է բոլորին. Gemini նեյրոնային ցանցի հնարավորությունների մասին տեսանյութը կեղծ է

Google-ը ընդամենը մի քանի օր առաջ ներկայացրել է արհեստական ​​բանականության իր ամենահզոր մոդելը՝ Gemini-ն, իսկ ընկերությանն արդեն մեղադրել են դրա մասին տեղեկատվությունը կեղծելու մեջ։ Ինչպես պարզվեց, մշակողը խմբագրել է Gemini-ի ցուցադրական տեսանյութը և դրանով իսկ մոլորեցրել հանրությանը նրա արագության և նույնիսկ հնարավորությունների վերաբերյալ:

Google-ը հրապարակել է 6 րոպեանոց տեսահոլովակ, որը ցույց է տալիս Gemini-ի համապարփակ հնարավորությունները. AI-ն կարողանում է ճանաչել օբյեկտները, դրանց արտաքին տեսքի դինամիկային հետևել և նույնիսկ գնահատող կարծիք է հայտնում: Բայց կա մեկ փաստ։ Տեսանյութի նկարագրությունը ներառում է հետևյալ արտահայտությունը. «Այս ցուցադրության համար պատասխանի ուշացումը նվացեցվել է, իսկ Gemini-ի պատասխանները՝ կրճատվել»։

Ինչպես պարզվեց, այս հայտարարությունը լուրջ հետևանքներ ունի։ Իրականում, բացատրեց Google-ի ներկայացուցիչը, Gemini-ն մշակում էր տեքստային հարցումներ, որոնք հետագայում բարձրաձայնվել էին առանձին, և ճանաչում էր անշարժ պատկերներ: Եվ սա բոլորովին տարբերվում է ցուցադրական տեսահոլովակի ենթադրվող սցենարից. դիտողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա կարող է պատահական երկխոսություն վարել Gemini-ի հետ, և AI-ն կարողանում է իրական ժամանակում դիտարկել առարկաները և արձագանքել դրանց փոփոխություններին:

Սակայն Google-ը չի համաձայնել փաստերի նման վարկածի հետ և հերքեց տվյալների կեղծման մեղադրանքները։ DeepMind-ի հետազոտության և խորը ուսուցման գծով փոխնախագահ Օրիոլ Վինյալսը բացատրեց. «Տեսանյութում օգտատերերի բոլոր հարցումներն ու պատասխանները իրական են՝ կրճատված հակիրճ լինելու համար: Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ Gemini-ի հետ կառուցված բազմաֆունկցիոնալ ինտերֆեյսը: Մենք դա արեցինք մշակողներին ոգեշնչելու համար»:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share