Այլ Լուրեր

Ավելի քան մեկ միլիոն եվրո 2023 թվականին՝ CNF-ի կողմից

Կովկասի բնության հիմնադրամը 2023 թվականին իրականացրել է  Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանն ու  պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագեր։ Ընդհանուր առմամբ Հայաստանում աջակցությունը կատարվել է մեկ միլիոն 83 հազար  եվրոյի շրջանակում, որից   ԲՀՊՏ-ներին ուղիղ հատկացմամբ տրվել է  803 հազար եվրո։ Այս գումարից  համապատասխան հատկացումներն արվել են ՇՄՆ կազմում ընդգրկված 4 ՊՈԱԿ-ների և համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Մասնավորապես, Նշված գումարից 336  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 133 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 184 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 55 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին և 95 հազար եվրո՝«Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Նշենք, որ 4 պահպանվող տարածքների աշխատակիցներին տրվել է արշավային բարձրակարգ կոշիկներ, շարունակվել է տարածքների տեսահսկման համակարգի շահագործման աջակցությունն ու համապատասխան սարքավորումների տրամադրումը։ 2023 թվականին բազմաթիվ ծրագրերով  աջակցություն է ցուցաբերվել պետական տարբեր կառույցների․  5-ամյա դրամաշնորհի պայմանգիր է կնքվել Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ՝ ԲՀՊՏ-ներում բուսական աշխարհի մոնիտորիգի և ուսումնասիրությունների  համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 300 հազար եվրո։ Մոտ 50 հազար եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր է կնքվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, այդ թվում   տրվել է տեխնիկական աջակցություն՝ ամենագնաց ավտոմեքենա և հատուկ տեխնիկա դաշտային աշխատանքների իրականացման համար։ 2023-ին շարունակվել է համագործակցությունը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ, որին նվիրաբերվել է շուրջ 34 հազար եվրո արժողությամբ անօդաչու թռչող սարք՝ տեսչական ստուգումներն ավելի արդյունավետ իրականացնելու համար։  CNF-ի նախաձեռնությամբ՝ ՇՄՆ-ի հետ համատեղ, առաջին անգամ կայացել է «Ռենջեր-2023» մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են պահպանվող տարածքների շուրջ 5 տասնյակ աշխատակիցներ։ Շարունակվել են համագործակցության ծրագրերը   «Բնապահպանի տուն» նախաձեռնության հետ, որը հանրային մոնիթորինգ է իրականացնում   «Դիլիջան» ազգային պարկում և «Տրանսկովկասյան արահետ» ընկերության հետ, որն արահետաշինական աշխատանքներ է իրականացրել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում։ Իրականացվել են ծրագրեր գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ, մասնավորապես, Արտ լանչ և One Armenia ընկերությունների հետ համագործակցության արդյունքում ավելի քանի 800 հազար դրամ հատկացվել է «Արփա» պահպանվող լանդշաֆտին՝ բնապահպանական ծրագրերի իրականացման համար։ Կովկասի բնության հիմնադրամի մասնակցությամբ  Վիքիմեդիա-Հայաստանի կողմից անցկացվել է «Վիքին սիրում է երկիրը» խորագրով մրցույթը, որի մրցանակակիրները պարգևատրվել են  CNF-ի կողմից։ 2023-ի ընթացքում «Հիերոգլիֆ» ընկերության հետ նկարահանվել է  10 տեսաֆիլմ՝ նվիրված բնության հատուկ պահպանվող տարածքներում աշխատող պահապաններին։

2024 թվականը Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության համար հոբելյանական տարի է ։ Նշվելու է Հայաստանում գործունեության 15 -ամյակը, ինչը նշանակում է , որ նոր ու հետաքրքիր ծրագրերը ավելին են լինելու` Հայաստանի եզակի կենսաբազմազնության պահպանության հզորացմանն ու պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանն աջակցելու առաքելությամբ:

Share