Բաժին. Այլ Լուրեր

Baidu-ի չաթ-բոտը Չինաստանում ունի ավելի քան 100 մլն օգտատեր

Օգոստոսին իր գործարկումից ի վեր չինական տեխնոլոգիական հսկա Baidu-ի Ernie Bot նեյրոնային ցանցը ներգրավել է ավելի քան 100 մլն օգտատեր: Այս մասին հայտարարել է ընկերության տեխնիկական տնօրեն Հայֆեն Վանգը, գրում է Reuters-ը։

Baidu որոնողական համակարգը զբաղեցնում է Չինաստանի ինտերնետ շուկայի ավելի քան 76%-ը, որն ունի մոտ 705 մլն օգտատեր՝ երկրի 1,4 մլրդ բնակչության ֆոնին։ Այսպիսով, Ernie Bot-ը հասավ բնակչության շուրջ 7%-ին:

Այնուամենայնիվ, Baidu-ի AI չաթ-բոտը բացառապես հասանելի է չինացիներին, քանի որ գրանցման համար անհրաժեշտ է տեղական հեռախոսահամար:

Մինչ ChatGPT-ն գործարկվելուց 2 ամիս անց հասավ 100 մլն օգտատիրոջ, Ernie բոտին պետք եկավ 4 ամիս: Հաշվի առնելով դրա տեղայնացումը՝ սա բավականին մրցունակ ցուցանիշ է։

SuperCLUE վարկանիշային գործակալության տվյալներով՝ Ernie Bot-ը չինական բոլոր չաթ-բոտերի շարքում առաջատարն է, սակայն նրա 79,02 միավորը 10 միավորով ցածր է GPT-4 Turbo-ից։

Baidu-ի գործադիր տնօրեն Ռոբին Լին բազմիցս գովազդել է Ernie Bot-ի և հարակից պրոդուկտի ներուժը՝ օգնելու ընկերությանը շուկայական մասնաբաժին ձեռք բերել իր հիմնական բիզնեսներում՝ ներառյալ որոնման համակարգերը, ամպային ծառայությունները և խելացի մեքենաները:

Հոկտեմբերին ընկերությունը ներկայացրեց բարելավված Ernie 4.0 լեզվի մոդելը՝ մրցակցելով ChatGPT-ի հետ:

Օգոստոսի 30-ին չինական Baidu, Baichuan Intelligent Technology, SenseTime և ZhipuAI ընկերությունները կառավարության հաստատումից հետո գործարկեցին սեփական չաթ-բոտերը: Թողարկումից 12 ժամ անց Ernie Bot-ը գրավեց առաջին տեղը App Store-ի անվճար հավելվածների տեղական վարկանիշում։

Ավելի վաղ երկիրը ներկայացրել էր արհեստական բանականության մասին օրենք, որը պահանջում է նախնական հաստատում Չինաստանի Կիբերտարածության ադմինիստրացիայից (CAC) նախքան համապատասխան արտադրանքի թողարկումը:

Հիշեցնենք, որ հունվարին Չինաստանում ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է առանց սուբյեկտի թույլտվության կամ ի վնաս ազգային շահերի դիփֆեյքերի ստեղծումը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share